Զինված հարձակումներ Մեքսիկայում․ կա 14 զոհ և 3 վիրավոր
Առնվազն 14 մարդ է զոհվել Մեքսիկական Ռեյնոսա նահանգի տարբեր հատվածներում զինված մարդկանց կողմից մի շարք հարձակումների արդյունքում։
Այս մասին հայտնում է Universal թերթը: Հաղորդվում է, որ հանցագործները քաղաքում տեղաշարժվել են մի քանի մեքենաներով: Ըստ թերթի, մեկ անձ բերման է ենթարկվել։ Նա մեքենայի բեռնախցիկում երկու պատանդ էր տեղափոխում: Թերթը գրում է, որ երեք մարդ վիրավորվել է:
Անվտանգության ուժերը փորձում են պարզել սպանության բոլոր մանրամասներն ու մեղավորներին։