Ռոնալդուի սարսափելի վիճակագրությունը Պորտուգալիայի հավաքականում՝ տուգանային հարվածներից հետո
Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն 50 անգամ իրացրել է տուգանային հարվածներ՝ Եվրոյի և աշխարհի առաջնություններում: Միեւնույն ժամանակ, նա ընդամենը մեկ գոլ է հեղինակել տուգանային հարվածից։
Համեմատության համար պետք է նշել, որ վեց փորձից հետո Գարեթ Բեյլը երկու գնդակ ունի հեղինակած։ Հիշեցնենք, որ «Յուվենտուսում» պորտուգալացին փորձել է տուգանային 71 հարված։ 48 անգամ - 67.6% դեպքերում գնդակը դիպել է պատին:
Իտալական ակումբում Ռոնալդուն տուգանային հարվածից իր միակ գոլը խփել է նախորդ տարի՝ «Տորինոյի» դարպասին։