Միլանը բանակցություններ է վարել Սերխիո Ռամոսի գործակալի հետ
Լրագրող Դանիելե Լոնգոն հաստատել է այն տեղեկությունը, որ Պաոլո Մալդինիի և Սերխիո Ռամոսի գործակալի հետ իսկապես կապ եղել է մոտ 15-20 օր առաջ: Ռամոսի ֆինանսական պահանջները հեռու են «ռոսոներիների» ֆինանսական հնարավորություններից:
Իսպանացին ցանկանում է 15 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար։ Բացի այդ, «Միլանը» արդեն պաշտոնապես գնել է Ֆիկայո Տոմորին, և կենտրոնական պաշտպանի գործում կատարված հերթական ներդրումը ակումբի համար առաջնահերթ խնդիր չէ:
Ընդգծենք, որ Ռամոսին գնելու թեկնածուների թվում են նաև «ՊՍԺ»-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։