Միրալեմ Պյանիչը ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը ցանկանում է վերադառնալ Թուրին, որտեղից նախորդ մրցաշրջանում տեղափոխվեց Կատալոնիա։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Թուրինցիները ցանկանում են 2 տարվա պայմանագիր առաջարկել Պյանիչին։ Մասիմիլիանո Ալեգրին անձամբ է ցանկանում Պյանիչին հետ բերել ակումբ։
Ֆուտբոլիստի և իտալական ակումբի միջև հավանական գործարքից այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։