Կրակոցներ Ֆիլադելֆիայում․ կան զոհեր և վիրավորներ
Այսօր գիշերը Ֆիլադելֆիայում տեղի ունեցած հրաձգության երկու դեպքերի արդյունքում երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Առաջին հրաձգության մասին հաղորդագրությունից հետո ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, որտեղ եղել է երկու վիրավոր տղամարդ և երեք տարեկան երեխա: Տղամարդիկ, ովքեր հրազենային բազմաթիվ վնասվածքներ են ստացել, հետագայում մահացել են:
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, նա ոտքի շրջանում մի քանի վերք է ստացել: Երկրորդ միջադեպի ժամանակ երեք մարդ վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին իրավապահ մարմինները փորձում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։