ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը լավատեսական տրամադրությամբ է վերադառնում Վաշինգտոն
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ԱՄՆ մեկնելուց առաջ ասել է, որ ինքը լավատես է, հույս ունի Վաշինգտոնում իր գործընկերների հետ հասնել կառուցողական փոխգործակցության և առաջընթացի, քանի որ առջեւում դեռ շատ աշխատանք կա:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը նշել է, որ վաղը, ինչպես նաև հաջորդ օրերին կան ծրագրեր և նախատեսված հանդիպումներ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևում կայացած ԱՄՆ-Ռուսաստան գաագթնաժողովի ժամանակ երկու երկների ղեկավարները քննարկել էին նաև դեսպանների հարցը։