Իրանում վթարվել է քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը․ կա 1 զոհ և 11 վիրավոր
Իրանի հարավ-արևմուտքում վթարի է ենթարկվել նախագահական ընտրություններից հետո քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ, 11-ը վիրավորվել է։
Այս մասին հաղորդում է IRNA- ն: «Միջադեպի հետևանքով զոհվել է ուղևորներից մեկը, որը, ինչպես հաղորդվում էր, քվեատուփերը հսկող իրավապահ մարմինների աշխատակից էր, ևս 11-ը վիրավորվել են», - ասել է Խուզեստան նահանգի նահանգապետ Կասեմ Սուլեյմանի Դաշտակին։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։