Նիգերիայում ահաբեկիչները առևանգել են մոտ 80 դպրոցական երեխայի
Նիգերիայի Կիբբի նահանգի Բիրնին Յաուր քաղաքում ահաբեկիչները հարձակվել են դպրոցի վրա և առեւանգել առնվազն 80 երեխայի և մի քանի մեծահասակների: Նշվում է, որ առեւանգվածների մեծ մասը աղջիկներ են:
Դպրոց մուտք գործելիս զինված անձինք սպանել են ոստիկանության սպայի և 1 երեխայի։ Իրավապահ մարմինների ենթադրությունների համաձայն՝ ուսանողներին առևանգել են փրկագնի դիմաց:
Ոստիկանությունը պարզում է անհայտ կորած երեխաների ճշգրիտ թիվը: Բացի այդ, անվտանգության ուժերը գործողություններ են իրականացնում անտառում և դպրոցի հարակից տարածքում։