Իբրահիմ Ռաիսին հաղթեց Իրանում կայացած նախագահական ընտրություններում
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Իբրահիմ Ռաիսին 17,8 միլիոն ձայնով հաղթեց Իրանի նախագահական ընտրություններում:
28,6 միլիոն մարդ մասնակցել է քվեարկությանը։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության ընտրությունների շտաբի պետ Ջամալ Օրֆի հայտարարությանը:
«Այս ընտրություններին մասնակցեց մեր 28 միլիոն 600 հազար հայրենակից։ Ռաիսին հավաքեց 17,8 միլիոն ձայն»: Ընդգծենք, որ Ջամալ Օրֆին ելույթ է ունեցել Իրանի պետական հեռուստաընկերությանն եթերում։