Գաղափարը, որ մենք դադարեցրել ենք Ուկրաինային անվտանգության աջակցությունը, անհեթեթություն է․ Ջեն Պսակի
Սպիտակ տունը արձագանքել է Ուկրաինայում ռազմական օգնության ենթադրյալ դադարեցման մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով իր աղբյուրներին հաղորդել էր, որ ռուսական զորավարժությունների ֆոնին ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային 100 միլիոն դոլար լրացուցիչ օգնություն տրամադրել, բայց դա մերժվել է ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի նախօրեին:
Մասնավորապես Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին նշել է․ «Գաղափարը, որ մենք դադարեցրել ենք Ուկրաինային անվտանգության աջակցությունը, անհեթեթություն է: Անցյալ շաբաթ, ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովին ընդառաջ, մենք տրամադրեցինք 150 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության փաթեթ, այդ թվում նաև զենք»։ Պսակին ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ նաև միջոցներ է պատրաստել Ռուսական հավանական ներխուժման դեպքում։