Իրանի նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ հաղթում է Իբրահիմ Ռաիսին
Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին հաղթում է նախագահական ընտրություններում 28,6 միլիոն ձայն հաշվելուց հետո՝ հավաքելով դրանց ավելի քան 50%-ը։
Այս մասին ասել է նախընտրական շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը: Ավելի վաղ Ռաիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակն ընտրություններում։ Իրանի նախագահը, որը Գերագույն առաջնորդից հետո զբաղեցնում է երկրում երկրորդ կարևոր պաշտոնը, ընտրվում է չորս տարի ժամկետով և չի կարող պաշտոնավարել 2 անընդմեջ ժամկետից ավելի։
Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընդհանուր ձայների առնվազն 50%-ը։