Մարիա Զախարովան ուկրաինական իշխանություններին անվանել է «մազոխիստներ»
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքերին, ով ասել է, որ «Ղրիմի պլատֆորմը» կդառնա վերջին 30 տարվա ընթացքում Ուկրաինայի ամենամեծ իրադարձությունը:
Զախարովան մասնավորապես նշել է․ «Ավելի վաղ Կիեւի ղեկավարները ցանկանում էին վերադարձնել Ղրիմը: Այժմ ցանկություններն ավելի համեստ են։ Պարզապես նրանց անհրաժեշտ է պայծառ իրադարձություն: Հուսահատությունից դրդված, ըստ ամենայնի, նրանք որոշեցին ստուգել ասացվածքի ազդեցությունը ՝ «ինչքան էլ հալվա ասես, բերանդ դրանից չի քաղցրանա»: Մազոխիստներ»։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 23-ին Կիևում: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ամեն ինչ անում է Ղրիմը Կիեւի վերահսկողության տակ վերադարձնելու համար: Ուկրաինական կողմը առաջարկել է մի շարք պետությունների միանալ միջոցառմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Թուրքիային, Մեծ Բրիտանիային, Կանադային և ԵՄ երկրների։