Ինչո՞ւ է պետք այսօր 19:00 անպայման լինել Հանրապետության հրապարակում. Սամվել Ֆարմանյան
Հասարակական–քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ինչո՞ւ է պետք այսօր 19:00 անպայման լինել Հանրապետության հրապարակում: Ընտանիքներով, մեծերով ու փոքրերով, ընկերներով ու բարեկամներով: Երկու խնդիր լուծելու:
Ա.) Ամենակասկածամիտներն անգամ այսօր պետք է իրենց աչքով տեսնեն, որ Նիկոլը գնացած է, պրծած է ու հունիսի 19-ից սկսած գործեն ըստ այդմ:
Բ.) Նիկոլն ու իր շրջապատում եղած որոշ արկածախնդիրներ պիտի տեսնեն, որ հունիսի 20-ից հետո իրենց մտածած սատանայությունը՝ չընդունելու քվեարկության արդյունքները, իրենց աջակիցներին տանելու բախումների եւ քաղաքացիական պատերազմի, բերելու է շատ ավելի սարսափելի հետևանքների ոչ միայն պետության, այլ նաև հենց իրենց համար»: