ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Քաղաքականություն

Կոչ ենք անում անպայման մասնակցել քվեարկությանը և իրացնել Հայաստանում նոր և պատասխանատու, կարողունակ և ազգային իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը. Գևորգյան

«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրապայքարի մեկնարկին «Հայաստան» դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր համակողմանի նախընտրական ծրագիրը՝ «365 օր, ապագան սկսվում է հիմա» վերտառությամբ:

Այս ընթացքում «Հայաստան» դաշինքի աշխատանքային խումբը բազմաթիվ առաջարկություններ և գործնական դիտողություններ է ստացել մեր քաղաքացիներից: Եվ մեր նախընտրական ծրագիրը լրամշակվում է նաև ձեր առաջարկությունների ներառմամբ։

Այդ առաջարկությունների ամփոփման հետ կապված վերջին օրերի քննարկումների արդյունքում ձևավորվել է 4 փաստաթուղթ, մասնավորապես.

1 . Իրավական եվ հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մոտեցումները

2. ՓՄՁ զարգացման ռազմավարական մոտեցումները

3. Վետերանների հարցերով պետական գերատեսչության վերաբերյալ նախագիծ

4. Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարական մոտեցումները:

Այս փաստաթղթերին կարող եք ծանոթանալ մեր դաշինքի պաշտոնական կայքէջում՝ դաշինք.հայ հասցեով:

Նշենք նաև, որ այժմ ամփոփվում են նաև պետական գնումների ոլորտին վերաբերող առաջարկություններն ու նկատառումները: Ըստ այդմ՝ մշակման փուլում է 5-րդ փաստաթուղթը հետևյալ աշխատանքային անվանմամբ՝ «Վերջին 3 տարիների ընթացքում պետական գնումների ոլորտում ծագած խնդիրները, առկա կոռուպցիոն սխեմաները և դրանք վերացնելու ուղիները»: Այս կարևոր խնդրին վերաբերող փաստաթուղթն ավարտուն տեսք կստանա առաջիկա օրերին:

Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհակալ ենք՝ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագրի նկատմամբ ձեր ուշադրության, քաղաքացիական ակտիվության ու վերաբերմունքի և, ինչ խոսք, ձեր ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների, դիտողությունների, քննարկումային կարևոր խնդիրներ առաջադրելու համար:

Միաժամանակ, հավաստիացնում ենք, որ մինչ այժմ ներկայացված ձեր առաջարկությունների հետ կապված աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, ինչպես շարունակվում է առաջարկությունների ընդունման, համակարգման գործընթացը:

Կարող եք լիովին վստահ լինել, որ այդ առաջարկություններից շատերն արտացոլվելու են Կառավարության առաջիկա գործունեության ծրագրերում:

Սիրելի հայրենակիցներ, նաև դրա համար կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը հունիսի 20-ի ընտրություններին, ուստի կոչ ենք անում անպայման մասնակցել քվեարկությանը և իրացնել Հայաստանում նոր և պատասխանատու, կարողունակ և ազգային իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը