Ուզում ենք մեր արժանապատվությունը բարձրացնել, ապրենք խաղաղ Հայաստանում. «Պատիվ ունեմ» դաշինքը եզրափակեց նախընտրական հանդիպումները Երևանում (տեսանյութ)
Հունիսի 17-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները եզրափակեցին նախընտրական հանդիպումները մայրաքաղաքում։
Քարոզարշավի մեկնարկից առաջ թեկնածուները դաշինքի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախ այցելեցին Նորք-Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, մոմ վառեցին՝ հանուն միասնական և համախմբված, անվտանգ և խաղաղ Հայաստանի։
Մոմավառության ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ներկա են գտնվել նորապսակ զույգի ամուսնության արարողությանը, շնորհավորել և մաղթել երջանկություն, որից հետո եկեղեցու բակում հանդիպել են համախոհների և բնակիչների հետ։
«Երեք տարվա ընթացքում մեր արժանապատվությունը հավասարվել է գետնին, ուզում ենք մեր արժանապատվությունը բարձրացնել, ապրենք խաղաղ Հայաստանում, որ մեր երեխաներն ունենան իրենց ապագան ու հույս ունենք հունիսի 21-ից կիրականանան մեր երազանքը»,- ասել է բնակիչներից մեկը։
Նորք-Մարաշից հետո «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները շրջել են Կենտրոն վարչական շրջանով, ծաղիկներ խոնարհել ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի մոտ, որից հետո հանդիպումներ են ունեցել Կենտրոնի բնակիչների հետ։
«Անհամբեր սպասում ենք ձեր հաջողությանը։ Խնդրում ենք ձեր արած գործերը մինչև վերջ տարեք»,- բնակիչներից մեկը դմել է Տարոն Մարգարյանին։
Բնակիչները հայտնել են, որ փորձ ունեցող, կարողություններով օժտված մարդիկ կգան նորից պետության գլխին ու Հայաստանը անվտանգ կդառնա։
«Ղեկավարը նախ պետք է տան տամարդ լինի, ձիգ տղամարդ լինի, որ իրեն լսեն, հարգեն, որ մեկը թույլ եղավ՝ իրեն չեն հարգի»։