Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Դավիթ Գալստյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։