Ամեն մի պաշտոն ուներ իր անձնագիրը՝ կրթություն, ստաժ, գիտելիքներ, ատեստացիա․ ինձանից հետո սկսեց կորոզիայի ենթարկվել, իսկ վերջին երեք տարվա ընթացքում՝ ընդհանրապես քանդվեց․ Քոչարյան (տեսանյութ)
«Հայաստանում մի ժամանակ այնպիսի իրավիճակ էր պետական համակարգում, երբ անձը, նախարար նշանակվելիս, կարող էր այդ կառույցի 70 տոկոսը ազատել և բերել իր թիմը։ Կառույցը չէր կարողանում պահել իր ինստիտուցիոնալ հիշողությունը, ինչը մեծ խնդիր էր առաջացնում պետական կառավարման համակարգում»,- այսօր՝ հունիսի 17-ին Գավառում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք տարանջատում մտցրեցինք․ քաղաքական պաշտոնը զբաղեցնում էր նախարարը, հայեցողականը՝ օգնականներն ու խորհրդականները, որոնց նա կարող է բերել, և պետական ծառայողներ, որոնք պետք է պաշտպանեն պետության շահերը՝ ազգային բյուրոկրատիան։
Բոլոր զարգացած երկրները հետևում են այս օրինակին։ Ամեն մի պաշտոն ուներ իր անձնագիրը՝ կրթություն, ստաժ, գիտելիքներ, ատեստացիա։ Սա լրջագույն համակարգ էր, որն ինձանից հետո սկսեց կորոզիայի ենթարկվել, իսկ վերջին երեք տարվա ընթացքում ընդհանրապես քանդվեց»,- ասաց նախագահ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։