Պաշտոնական. Նորբերտո Բրիասկո Բալեկյան տեղափոխվեց «Բոկա Խունիորս»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տեղափոխվեց արգենտինական «Բոկա Խունիորս»։ Այս մասին նշել է ակումբի պաշտոնական կայքէջը։
Արգենտինացիները «Հուրականի» ակումբին Բալեկյանի տրանսվերի դիմաց վճարել են 3,5 միլիոն եվրո գումար։
Բալեկյանը կնքել է 4,5 տարվա պայմանագիր։ Բալեկյանի անձնական պայմանագրի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։