Լիոնել Մեսսին պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում». Ռոնալդ Կուման
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նշել է, որ Լիոնել Մեսսին պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա հույս է հայտնել, որ Մեսսիի և ակումբի միջև պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարվի շուտով։ Ընդգծենք, որ կատալոնականա ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ նշել է, որ իրենք ամեն ինչ անելու են Մեսսիին ակումբում պահելու համար։
Հավելենք, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «ՊՍԺ»–ն։