«ՈւԵՖԱ»-ն խոսել է «Եվրո-2020»-ի եզրափակչի անցկացման վայրի փոփոխության մասին
«ՈւԵՖԱ»-ն արձագանքել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչը Լոնդոնից Բուդապեշտ հավանական տեղափոխության մասին տեղեկություններին: «Մենք վստահ ենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կանցկացվի Լոնդոնում, չնայած չնախատեսված իրավիճակների դեպքում միշտ կա գործողությունների ծրագիր»,-«ՈւԵՖԱ»-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Ria.ru-ն։
«Այս պահին մասնակից թիմերի երկրպագուներին խաղերին ընդունելու հարցը քննարկվում է տեղական իշխանությունների հետ` կորոնավիրուսային կանոնները խստորեն պահպանելով»,-ավելացրել է «ՈւԵՖԱ»-ի ներկայացուցիչը։ «Եվրո-2020»-ի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ Մեծ Բրիտանիայում գործող կորոնավիրուսային կանոներով պայմանավորված եզրափակիչը կարող է տեղափոխվել Հունգարիա։