Չեմ հիշում, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին, գրում է.
«Էն ընտրախախտումները վերահսկող ՀԿ-ները, այս անգամ չեն աշխատո՞ւմ, արդեն փակվե՞լ են: Սրանից առաջ հլը մի դեպք չեմ հիշում, որ Պատմության թանգարանը օգտագործվեր նախընտրական պաստառի ցուցադրման օբյեկտ կամ կառավարության շենքը ամբողջությամբ ծածկվի քարոզչական տեղեկատվությամբ ու լռություն տիրի:
Այսօր նույն վարքագիծը կկրկնեն մյուսները ու նորմա՞լ է սա:
Իմ հիշելով օրենքում բան չի փոխվել, բայց մարդկանց ուղեղները մթագնել է․․ Նախընտրական բոլոր խախտումները աչքաթող արվեց ու նույնը լինելու է ընտրությա՞ն օրը»։