Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Անգլիա
Իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ 32-ամյա Կոստան, ով հունվար ամսից ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է տեղափոխվել անգլիական «Վուլվզ»։
Ակումբը հետաքրքրված է իսպանացու ծառայություններով։ Աղբյուրը նշում է, որ մի շարք այլ ակումբներ ևս հետաքրքրված են Դիեգո Կոստայի ծառայություններով։