Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու համար պայմանները դեռ չեն հասունացել
Ուկրաինայի ՆԱՏՕ–ի կազմ մտնելու պայմանները դեռ լիարժեք չեն հասունացել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Այս մասին նա հայտարարել է «BFMTV» հեռուստաալիքի եթերում:
Նախարարը չի մանրամասնել, թե ինչ պայմաններ են քննարկվում: Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Ռուսաստանը երկրի ՆԱՏՕ մտնելու հարցում ինչ-իավունքներ չունի։ Կուլեբան շեշտել է, որ ինքը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քննարկել այս հարցը, քանի որ «այստեղ խոսելու բան չկա»:
Նա նշել է, որ Կիեւը հասկանում է, որ Մոսկվան միշտ դեմ կլինի դրան, բայց միևնույն ժամանակ նրանք վստահ են, որ Ուկրաինան «կանցնի այս ճանապարհը և կդառնա դաշինքի անդամ»: