Կարևոր է, որ հիշենք. Միքայել Մինասյանը տեսանյութ է հրապարակել
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Երբ երեկ Նիկոլն ու իր շքախումբը հաշվետվություն էին ներկայացնում իրենց հաջողությունների մասին: Նրանք հույսը դրել էին մի բանի՝ կարճ հիշողության: Որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս 3 տարվա ընթացքում:
Կարևոր է, որ հիշենք: Կարևոր է, որ ոչ ոք չմոռանա, որ բառացիորեն այն ամենը, ինչ ձեռնարկել է հեղափոխական իշխանությունը, լավագույն դեպքում ավարտվել է ձախողմամբ, իսկ առավել հաճախ` ողբերգությամբ»: