Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող Համասի թիրախներին
Իսրայելի պաշտպանության ուժերը կրկին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող Համասի թիրախներին։ Այս մասին ասված է բանակի հայտարարության մեջ: Հինգշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները ավիահարվածներ են հասցրել թիրախներին:
Նշվում է նաև, եր երկրի պաշտպանական ուժերը պատրաստ են տարբեր սցենարներին և շարունակելու է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող Համասի թիրախներին: Մայիսի 21-ի գիշերը Իսրայելի ու Գազայի հատվածի միջեւ ուժի մեջ մտավ զինադադարը: Գազայի հատվածից ավելի քան 4,3 հազար հրթիռ արձակվեց Իսրայելի ուղղությամբ, նրանցից շուրջ 640-ը ընկավ անկլավի տարածքում:
Իսրայելում զոհվել է 12 մարդ, ավելի քան 50-ը ծանր վիրավորվել են: Իսրայելական պատասխան օդային հարվածների արդյունքում սպանված պաղեստինցիների թիվը կազմել է 253–ի, վիրավորվել է ավելի քան 1,9 հազար մարդ: