Կիմ Չեն Ընը հայտարարել է Բայդենի հետ առճակատման պատրաստակամության մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ասել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի ինչպես երկխոսության, այնպես էլ առճակատման ԱՄՆ նոր վարչակազմի հետ։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը ելույթ է ունեցել երկրի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումում, որտեղ վերլուծել է Փհենյանի նկատմամբ ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունը: Մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա համաձայնի միջուկային ծրագրի դադարեցմանը։
ԱՄՆ վարչակազմ նշել է նաև, որ կշարունակի երկխոսությունը Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի և այդ տարածաշրջանի այլ երկրների հետ ևս։