Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին «Ես գիտեմ, թե ինչի համար եմ զոհաբերում»․ Փաշինյանը՝ տավուշցիներին (տեսանյութ) Թուրքիան հայերին կեղեքում է մեկի ձեռքով, ՀՀ-ն անտեսանելի օկուպացիայի մեջ է․ Իշխանյան (տեսանյութ) Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները գրեթե սառեցվել ենԱվտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել է ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացնեն Անակնկալ կա Սամվելի գործով, հանրությունն էլ կիմանա, օբյեկտիվ դիտորդի կասկածը կվերանա․ Մելիքյան (տեսանյութ) Արցախից խաղաղապահների շտապ դուրս գալը կարող է կապված լինել Ադրբեջանում սպասվող զարգացումներով․ Դանիելյան Սամվել Վարդանյանի խոշտանգումը բեսպրեդել ա ու էս խուժանների կողմից ձեռնոց՝ նետված ժողովրդին (տեսանյութ) Դատարանը քննում է խոշտանգված Սամվել Վարդանյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն. Ոսկանյան Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված հաշվեհարդար է. ՀԱԿ Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն Վահե Ղազարյանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանի դստեր «փոխգնդապետի» կոչումը․ մանրամասներ Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասինՍամվել Վարդանյանի խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե«Նահապետի» վախճանը. Անդրանիկ Թևանյան45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին էԱրմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՀԱՀ դեսպան Շոայբ ԿասունԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին «Ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը «90 %-ով գարանտիա եմ տալիս» է տվելՀՀԿ–ն հայտարարություն է տարածել
Քաղաքականություն

Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները. Գևորգյան

Միանգամայն կանխատեսելի էր, որ պատերազմը պարտված անձը, որը մահվան է ուղարկել 5000 տղաների, ով խեղել է ավելի քան 10000 մարդու կյանք և չի հեռացել իշխանությունից, նաև ընտրական գործընթացը կազմակերպելու էր իր պատկերացումներին և ընկալումներին համապատասխան: Եվ այդ գործընթացը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ ընտրական գործընթացի կանոնների հետ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։

«Հենց իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների հիվանդագին երևակայության մեջ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել:

Ներկայացնում եմ ընտրական գործընթացում առավելություն ստանալու նպատակով իշխանությունների կողմից իրենց տիրապետած պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը:

1. Անմիջականորեն ընտրություններից առաջ հիմնական կանոնների փոփոխությունները:

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն ստորագրվել ՀՀ նախագահի կողմից, ինչն ամբողջ այս գործընթացի կիսալեգիտիմության խորհրդանիշ է արդեն:

2. Ընդդիմախոսների դեմ իրավական ահաբեկման իրականացում.

- Քրեական գործերի հարուցում կամ նոր մեղադրանքներ ներկայացում,

- Ոստիկանության մարմիններ «բերման ենթարկելը» և բռնության գործադրումը,

- Անհասկանալի «բացատրական զրույցները» ուժային կառույցներում,

- Անվտանգության մարմիններում պետական ապարատի հետ “աշխատելու” նպատակով հատուկ խմբերի ձևավորում,

- Ընդդիմախոսներին լրտեսելը և հեռախոսների գաղտնալսումը։

3. Վարչական ռեսուրս.

- Այլ կարծիք ունեցողների ազատում աշխատանքից,

- Նոմինալ իշխանության հանրահավաքներին պետծառայողներին մասնակցելու հարկադրում,

- Մանուկների, դպրոցականների, դեռահասների զանգվածային ներգրավում, շահագործում,

- Ահռելի քանակությամբ ոստիկանների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների ներգրավում՝ վարչապետի պաշտոնակատարի ապահովության համար:

4. Պետական բյուջեի միջոցների օգտագործումը՝ նախընտրական նպատակներով.

- Անապահով ընտանիքներին նյութական, ֆինանսական օգնության տրամադրում,

- Բյուջետային նոր սուբսիդիաներ տրամադրելու վերաբերյալ խոստումներ,

- Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ժամանակավոր պայմանագրերի կնքում տարածքային կառավարման մարմիններում,

- Ընտրությունների նախօրեին գյուղական համայնքներին գյուղտեխնիկայի և այլ սարքավորումների տրամադրում:

5. Հանրային հեռուստաընկերության կողմնակալ աշխատաոճը՝ բացահայտորեն վարչապետի պաշտոնակատարի նախընտրական շահերի սպասարկում:

6. Քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահվածքը, ելույթները, բռնության և քաղաքական ու քաղաքացիական վենդետաների կոչերը, զանգվածային կադրային ջարդի սպառնալիքը։

Եվ այս ամենը տեղի է ունենում լռելյայն համաձայնության պայմաններում մեր արտաքին գործընկերների, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշանակություն ունեն հայ ժողովրդի վրա կատարվող այս էքսպերիմենտի արդյունքները: Որոշները ցանկանում են հասկանալ, թե ինչը շտկեն տեխնոլոգիաներում՝ այս փորձը աշխարհում ավելի լայն ու էֆեկտիվ տարածելու համար, իսկ մյուսները մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ այն չհասնի իրենց երկրներ:

Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները։

Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ։

Դրա համար պահանջվում է, որ բոլորը վերադառնան օրենքի շրջանակներ, ցուցաբերեն քաղաքական և քաղաքացիական սթափություն, իսկ իրավապահները մնան չեզոք և կատարեն բացառապես օրենքից բխող իրենց պարտականությունները»,-գրել է  Գևորգյանը։