Հունիսի 20-ին նեռին ձայն տվողը ձայն է տալու Հայաստանի՝ կրկին դժոխքում հայտնվելուն. Վարդան Ոսկանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարտվողական վարչախմբի հոգեվարքի հանրահավաքի ժամանակ կապիտուլյանտը կրկին խոսեց այն մասին, որ մենք անցել ենք դժոխքի միջով։ Այո՛, և այդ դժոխք մեր ազգին ու պետությանը տարել է հենց ինքը, քանի որ նեռն ունակ է «առաջնորդելու» միայն դժոխք և ոչ մի այլ տեղ։
Ուստի, հունիսի 20-ին, Աստված մի արասցե, այս նեռին ձայն տվողը ձայն է տալու Հայաստանի՝ կրկին դժոխքում հայտնվելուն, որը չի կարելի անել ոչ մի պարագայում, ոչ մի պատճառաբանությամբ, ոչ մի տրամաբանությամբ։
Մենք աներկբայորեն ու հաստատակամորեն հավատում ենք հարությանը, և Հայաստանը կրկին հարություն է առնելու։
#Պատիվ_ունեմ»: