Ես հիշում եմ, թե ինչպես Նիկոլի ու իր փնթի թիմի վրա «ղժժացող» լևոնականները կաբինետներում սկսեցին փառաբանել նրան. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես հիշաչար չեմ, ես ուղղակի երբեք չեմ մոռանում՝ և լավը, և վատը: Ես հիշում եմ, թե ինչպես Նիկոլի ու իր փնթի թիմի վրա «ղժժացող» լևոնականները կաբինետներում սկսեցին փառաբանել նրան, աչքիս դեմը տրորելով առաջին նախագահին, որին ինչպես մանտրա անվանում էին՝ հիմնադիր:
Ես հիշում եմ, թե ինչպես երգիչներն ու դերասանները հենց հրապարակի ճանապարհին արագ ջնջում էին Սերժի, Ռիտայի և մնացածի հետի նկարները, արագ հագնում սպիտակ շորերը ու վազում փռչոտների մոտ, որպեսզի հիմա էլ նրանց համար երգեն նույն, բայց «նոր» երգերը:
Ես հիշում եմ շիրակթորոսյաններին, ֆելիքսցոլակյաններին, դավիթտոնոյաններին, զոհրապմնացականյաններին, շատ շատերին... Բոլորին հիշում եմ: Չկասկածեք:
Ես հիշում եմ, թե ինչպես 3 տարի վիրավորել են ինձ, ընտանիքիս, ծնողներիս, գերեզմանս, ընկերներիս, սպառնացել ու գետ մի հոգի «դուխ» չի արել դիմացս կանգնի ու իրականացնի իր «քոնձռոտ» սպառնալիքը:
Ես հիշում եմ երկրիս բոլոր կորուստները... Տղերքին... Արցախը... Հաղթանակի զգացողությունը...
Ես ԲՈԼՈՐԻԴ ու ԱՄԵՆ ԲԱՆ հիշում եմ ու ՉԵՄ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ, ՈՐ ՄՈՌԱՑՎԻ: Այսօր ես գնալու եմ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ: Գնալու եմ այնպես, ինչպես գնացել ու գոռացել եմ բոլոր այն տեղերից, որտեղից հնարավոր էր արթնացնել ազգիս: Գնալու եմ ու ԿԱՆԳՆԵՄ: Պինդ, ամուր ու վստահ: Որովհետև հունիսի 21-ից գլուխս կախելու եմ ու սկսեմ վերականգնել քաղաքս, մարզս, երկիրս, պետությունս, պատիվս ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՍ:
19:00, Հանրապետության հրապարակ:
Ես բոլորիդ հիշում եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։