ԱԻՆ աշխատակիցներին պարտադրել են ներկայանալ Փաշինյանի հանրահավաքին, հակառակ դեպքում՝ ազատման դիմում գրել
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հրամայել է իր նախարարության բոլոր աշխակիցներին գնալ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին։
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց պետք է ներկա-բացակա արվի, և նրանց ովքեր չեն ներկայանա, ասված է՝ վաղը ևեթ աշխատանքից ազատման դիմում գրեն։ «Ներկա-բացակայի» իրականացման գործը հանձնարարված է ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար Արմեն Գասպարյանին։
Ի դեպ, ԱԻՆ աշխատակիցներին պարտադրել են հանրահավաքին ներկայանալ քաղաքացիական հագուստով։