Քոչարյանը պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է քաղաքացիական պատերազմ ընտրություններից հետո
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ՌԻԱ Նովոստիի հարցերին:
-Այս քարոզարշավը տարբերվում է իր կոշտությամբ, կոմպրոմատներով և սև տեխնոլոգիաներով: Առաջին նախագահը կանխատեսում է քաղաքացիական պատերազմ: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինեն ընտրության արդյունքները և պատրա՞ստ եք Դուք արդյոք մարդկանց փողոց դուրս բերել: Բախումներ հնարավո՞ր են:
-Դա, իհարկե, իրադարձությունների զարգացման ծայրահեղ անցանկալի տարբերակ է, որն ամբողջովին բացառել չի կարելի: Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և այն բանից, թե ինչ վստահությամբ արդյունքներին կվերաբերվի հանրությունը: Եթե ԿԸՀ-ն, տեղերում ընտրական հանձնաժողովներն աշխատանքը հստակ իրականացնեն, օրենքներ շրջանակներում, ապա չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ հետևանքներ կլինեն: Ես բավականին լավատեսորեն եմ մոտենում արդյունքներին և այն հանգամանքին, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից: