Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է թիմ հրավիրել Ջանլուիջջի Դոննարումային
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է թիմ հրավիրել իտալացի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումային։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իտալացի մասնագետը բարձր է գնահատում թիմի ներկայիս դարպասապահ Վոյցեխ Շեսնիին, և նրան համարում է աշխարհի 4 ուժեղագույն դարպասապահներից մեկը։
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների Դոննարուման կտեղափոխվի ֆրանսիական «ՊՍԺ»։