Գյումրին բոյկոտում է Նիկոլի հանրահավաքը. ավտոերթով Երևան բերելու համար մարդ չի հավաքվել (լուսանկարներ)
Գյումրին բոյկոտում է ազգադավ Նիկոլի հանրահավաքը Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանն ու լուսանկարներ հրապարակել Գյումրիից։
«Գյումրեցի որոշ քայլիստների կոչը` մասնակցելու այսօր Երևանում տեղի ունենալիք դավաճան Նիկոլի հանրահավաքին և ժամը 15.30֊ին Գյումրու Վարդանանց հրապարակից ավտոերթով ուղևորվել Երևան, որքան կարելի է կռահել նկարներից արհամարվել է գյումրեցիբերի կողմից...
Ժամը 15.45֊ի դրությամբ ավտոերթը ոչ միայն դեռ չի մեկնարկել, այլև ըստ հրապարակում կայանված դատարկ մի քանի ավտոբուսների և միկրոավտոբուսների, ինչպես նաև դատարկ հրապարակի պատկերից կարելի է ենթադրել, որ դժվար էլ մեկնարկի...»։