Պաշտոնական․ Ջանլուիջջի Բուֆֆոնը տեղափոխվեց «Պարմա»
Իտալացի դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը տեղափոխվեց «Պարմա»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքէջը։
Բուֆֆոնը իտալական ակումբում է սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան և այնտեղից 2001 թվականի 53 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Յուվենտուս»։
Ընդգծենք, որ դարպասապահը մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց, որ հեռանալու է թուրինյան ակումբից։