Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը Ադրբեջանին նշանակալի քայլ կլինի․ Էրդողան
Հայաստանը պետք է սկսի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում վստահություն ստեղծելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլը կարող է լինել ականապատ դաշտի քարտեզների տեղափոխումը Ադրբեջան:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում:
«Հայաստանի կողմից ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը Ադրբեջանին նշանակալի քայլ կլինի այս ուղղությամբ», - շեշտել է Էրդողանը:
Ընդգծենք, որ օրեր առաջ Հայաստանը Ադրբեջանին հանձնեց Աղդամի ականների քարտեզը, որի դիմաց Հայաստան վերադարձան մեր 15 ռազմագերիները։