Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ․ Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին նշել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ ոչինչ չի փոխվել, բայց մինչ օրս հանդիպման կազմակերպման համար հստակ քայլեր չկան․
«Ավելի վաղ նախագահ Պուտինն արդեն հայտարարել էր Նախագահ Զելենսկու հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Նա դա ասել է հրապարակավ: Համոզված եմ, որ այս առումով ոչինչ չի փոխվել: Բայց մինչ այժմ, ինչպես գիտենք, որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել կազմակերպման ուղղությամբ»,-ասել է Պեսկովը: