Ի տարբերություն ոմանց ավտոբուսներով հետևներիցս մարդկանց չենք տանում. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քայլերթ է իրականացրել Երևանի կենտրոնում: Վարչապետի միասնական թեկնածու Տիգրան Ուրիխանյանը քայլել է դաշինքի անդամներ Վարդան Այվազյանի, Ռոբերտ Ղազանչյանի և այլոց ուղեկցությամբ:
Քայլերթն ընդմիջվել է Տիգրան Ուրիխանյանի ելույթով, որտեղ վերջինս շեշտել է ընտրությունները միայն նախկինների ու մերկաների միջև չեն:
«Հունիսի 20-ին մենք կոտրելու ենք այն մտայնությունը, որն ունի մեր հասարակության առնվազն կեսը, ընտրելու պատրաստ մարդկանց առնվազն կեսը: Իսկ այդ տպավորությունը ստեղծել են հատուկ, հատուկ մարդկանց տրամադրել են, որ կա ընտրելու հնարավորություն միայն նախկինում մեր կյանքը տապալած, նախկինում անարդյունավետություն դրսևորած և ներկայումս մեր կյանքը տապալած ու ներկայումս անարդյունավետների միջև: Հուսամ, որ անկախ ընտրություններից, ընտրությունների լինել-չլինելուց, ընտրությունների արդյունքից մեր կյանքի, մեր նպատակների իրականացմանը տանող ճանապարհով միասին զբոսնելու ենք շատ ու շատ երկար»,- ասել է վարչապետի թեկնածուն: