Կրեմլը նշել է, թե ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Բայդենը
Սիրիայի, Իրանի, Լիբիայի և Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշումներն արտահայտվել են ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովում։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ այս հարցերում քննարկումներն ու շփումները շարունակվելու են։ Ընդգծենք, որ նախքան գագաթնաժողովը ռուսական և ամերիկյան մամուլը նշել էր, թե ինչ թեմաներ են քննարկելու Բայդենն ու Պուտինը։
Հիշեցնենք, որ ունիսի 16-ին Ժնեւում կայացավ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: