Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՀՀ դեսպանություն
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է «PCR» թեստ ներկայացնելու պահանջը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ «PCR» թեստ հանձնելու պայմանը։