Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն
Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն է նշանակվել դերասան, ռեժիսոր Մանվել Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի Ֆեյսբուքյան էջից:
«Մանվել Խաչատրյանը նշանակվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն:
Բոլորիս մաղթում ենք բարի երթ և բեղմնավոր գործունեություն։ Թող նոր ընթացքը զուգորդվի լի դահլիճներով և չմարող ծափահարություններով»,-նշվում է հաղորդագրության մեջ: