Գյումրեցի չեմ և Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց իմ նախագահության 10 տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ սրտիս մի մասը մնաց Գյումրիում. Քոչարյան (տեսանյութ)
Առաջին անգամ Գյումրի եկել եմ 1997 թվականին: Վիճակն այնպիսինն էր, որ ինքս ինձ երդվել եմ, որ այս քաղաքի դեմքը պետք է փոխվի, պետք է պայքարենք։ Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այսօր, շրջելով Գյումրիում, կարող եմ ասել, որ ճանաչում եմ քաղաքի բոլոր շենքերը, հրապարակները։ Մենք գալիս ենք ինչ-որ տեղ՝ կիսատ մնացած գործը շարունակելու համար, ձեր կյանքը բարելավելու համար։ Վստահ եղեք, երբ խոսում ենք Հայաստանի մասին, խոսում ենք Հայաստանի տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին:
Գյումրեցի չեմ և Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց իմ նախագահության 10 տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ սրտիս մի մասը մնաց Գյումրիում»,-նշեց Քոչարյան և հավելեց, որ իր համար հաճելի էր լսել, որ Գյումրին դառնում է տուրիստական կենտրոն։
Մանրամասն՝ տեսանյութում։