Ապրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարում
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի վերջին ծառայությունը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշ դարձրեց մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխեր» հանելու համար, որպիսիք են, կրկին նրա պատկերացմամբ, իրեն չենթարկվող համայնքապետերը, պետական ծառայողները, դատավորները, գիտնականները, մտավորականները, հոգեւորականները, մի խոսքով՝ բոլորը։

Նրան հակադարձումների պակաս նույնպես չկա՝ ընդդիմախոսները, ավելի մեծ երեւակայություն ցուցաբերելով՝ ներկայացնում են մուրճի կիրառման ամենատարբեր սցենարներ, որոնց հանրագումարում մուրճը բումերանգի էֆեկտով հարվածելու է Նիկոլ Փաշինյանին։

Մուրճը, մի խոսքով, առանցքային դերակատարում է ստացել այս ընտրություններում։

Նիկոլ Փաշինյանը երեւի չգիտի, կամ նրան գուցե խնայել ու չեն զեկուցել, որ մուրճը, բացի մեխին հարվածելուց կամ մեխեր հանելուց, ունի նաեւ այլ կիրառություն եւ օգտագործվում է, այդ թվում՝ բժշկության մեջ։ Հոգեբաններն ու հոգեբույժները մուրճի հարվածների միջոցով որոշում են հիվանդների ռեֆլեկտիվ արձագանքները՝ ճշգրիտ ախտորոշման ու բուժման նպատակով։ Մեր հասարակությունը, լայն իմաստով, այսօր գտնվում է այդպիսի պացիենտի կարգավիճակում, քանի որ երեք տարի շարունակ նրա հոգեբանությունը խեղվել է անկարելիության աստիճանի։

Ընդհանրապես, Հայաստանի նորագույն եւ ոչ միայն նորագույն պատմության մեջ հոգեկան առողջության խնդիրը չի արտահայտվել այնքան խորը եւ այնքան սուր, որքան Նիկոլ Փաշինյանի հակակառավարման երեք տարիների ընթացքում։

Իսկ դա նշանակում է, որ նաեւ մեր հասարակությունը հոգեկան ապաքինման անհետաձգելի անհրաժեշտություն ունի։ Այդ առումով Հայաստանով մեկ մուրճը ձեռքին շրջող Նիկոլ Փաշինյանը մեծագույն, շատ հնարավոր է՝ վերջին ծառայությունն է մատուցում հասարակությանը։ Մուրճը պարզած նրա յուրաքանչյուր հայտարարություն մարդկանց համար ունենում է ճիշտ այն նշանակությունը՝ ինչ մուրճով հիվանդի ծնկին հարվածող հոգեբույժի պարագային։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր մուրճի աներեւույթ հարվածներով արթնացնում է հասարակության ռեֆլեքսները, ինչը, թեեւ ոչ երաշխավորված, այդուհանդերձ ապաքինման հույս է ներշնչում։ Հունիսի 20-ի ընտրությունները պարզ կդարձնեն՝ ի՞նչ ազդեցություն են թողել եռամյա բարոյալքված հասարակության վրա Նիկոլ Փաշինյանի մուրճի հարվածները։ Կախված ընտրության արդյունքներից, հասարակությունն ու պետությունը կարող է առողջացման թեկուզ երկարատև ուղեգիր ստանալ կամ արժանանալ «հիվանդն անբուժելի է» անապագա ախտորոշմանը։

Առաջին դեպքում մուրճը կարող է օգտագործվել՝ որպես համապատասխան քրեական գործի իրեղեն ապացույց, երկրորդ պարագայում՝ այն նպատակներով, ինչի համար հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքում։

Հասարակությունը կա՛մ կարող է ընդունել իրեն առաջարկվող «մեխի գլխի» կարգավիճակը, կա՛մ կարող է մուրճին հաղորդել իր բազմաթիվ նշանակություններից մեկը, այդ թվում՝ առողջապահական նշանակությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: