Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մինչ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավ է, և բոլորը խառն են այդ հանգամանքով, տեղի են ունենում կառավարության նիստեր, և նաև կարևոր որոշումներ կայացվում այս իշխանությունների կողմից։ Օրինակ՝ այսօր կայանալիք նիստում որոշումներից մեկով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։
Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է վերացնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ։
Նշվում է, որ մինչև քաղաքացիական և վարչական պալատների ձեւավորումը վճռաբեկության կարգով քաղաքացիական եւ վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Իսկ իրականում ԲԴԽ նախագահի ինքնաբուխ ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում