Ռոդրիգո Դե Պաուլը «մեկ ոտքով» Մադրիդի «Ատլետիկոյում» է
Իտալական «Ուդինեզեի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Դե Պաուլը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։ Այս մասին տեղեկացնում է իտալացի սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոն նշում է, որ տրանսվերի դիմաց իսպանական գրանդը կվճարի մոտ 35 միլիոն եվրո գումար։
Նախատեսվում է, որ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կժամանի Մադրիդ։