Ռուի Պատրիսիուն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Ռոմայի» հետ
Անգլիական «Վուլվերհեմփթոնի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը իտալական «Ռոմայի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
33-ամյա դարպասապահին անձամբ Հռոմ է հրավիրել Ժոզե Մոուրինյոն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դարպասապահը հռոմեական ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր։
Պատրիսիուն Անգլիա է տեղափոխվել 2018 թվականից։