«Բավարիան» Կինգսլի Կոմանի դիմաց պահանջում է 80-90 միլիոն եվրո գումար
Ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը ցանկանում է նոր ակումբ տեղափոխվել։ Ֆուտբոլիստը ցանկանում է «Բավարիայում» տարեկան վաստակել 12 միլիոն եվրո գումար, սակայն ակումբը մտադիր չէ այդքան գումար վճարել։
Մյունխենյան ակումբը ցանկանում է վաճառել Կոմանին, եթե նրա համար առաջարկեն 80-90 միլիոն եվրո գումար։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման և հեղինակել 5 գնդակ, ինչպես նաև կատարել 10 գոլային փոխանցում։