Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների
Մամուլ

Կա­պիտուլյանտը չի հասկանում, որ դավա­ճանի պիտակը Վասակ Սյունեցու վրա­յից անգամ 1600 տարի հետո չի մաքրվել․ Տեր Հովհաննես. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

««Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի՝ Դիլիջանում հոգևորականների հետ կապված հերթական խայտառակ հայ­տարարությանը, Տեր Հովհաննես Քահանա Հովհաննիսյանը (Դադիվանքի վանահայր) ասաց.

«Կեղտոտ ձեռքերդ հեռու Հայ առաքելական սուրբ եկեղե­ցուց՝ Հայ առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլի­նի հավիտյանս հավիտենից: Այսօրվա կապիտու­լյանտ, հողատու, դավա­ճան վարչապետ կոչեցյալն իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սևացնել բոլորին: Նրա համար սրբություններ չկան: Բայց կա­պիտուլյանտը չի հասկանում, որ դավա­ճանի պիտակը Վասակ Սյունեցու վրա­յից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաս­տանի համար պատուհաս է դառնալու հավետ:

Երբ ես դուրս եկա Դադիվանքից, ուզում էի ինքնասպան լինել, որ խոստումս չկատարեցի

-Չմոռանանք, որ սա եկեղեցուն ուղղված առաջին հարձակումը չէր:

- Ես դեռևս 2018 թվականին՝ նրանց իշխանության գալու օրվանից էի հաս­կացել, որ սրանք եկել են հատուկ ծրագ­րով: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին նրանք հարձակվել եկեղեցու վրա, և երեք օր Վեհափառ հայրապետը չէր կա­րող մտնել Մայր Աթոռ: Նրանք առաջին իսկ օրվանից դպրոցական ծրագրից հա­նեցին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան և հոգևոր հորը արգելեցին այցելել դպրոց և քարոզել քրիստոնեու­թյուն: Այս իշխանավորները առաջին իսկ օրվանից եկել էին քանդելու Հայաստան աշխարհը:

Հիշում եք, երբ ես Դադիվանքից չէի ցանկանում դուրս գալ, նոյեմբերի 10-ին, գրեցի. «Նիկոլ, դու ինձնից հարցրե՞լ ես, որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին...Մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագ­րությունով հանձնես թուրքերին, դրախ­տավայր Արցախ աշխարհը հանձնես թուրքերին...Դու ո՞վ ես...Աստված քեզ դատավոր»: Ես հենց այնպես չեմ նշել «քո բարեկամներին» արտահայտու­թյունը: Ես պետք է նոյեմբերի 15-ին դուրս գայի, բայց խոստացա, որ դուրս չեմ գալու: Եվ միայն նոյեմբերի 24-ի գի­շերը Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությամբ դուրս եկա ընտանի­քիս հետ միասին, որովհետև այլևս ապահովված չէր մեր անվտանգությու­նը: Երբ ես դուրս եկա Դադիվանքից, ու­զում էի ինքնասպան լինել, որ խոս­տումս չկատարեցի, որ չմնացի Դադիվանքում: Բայց լինելով հայ քրիստո­նյա՝ ես դա չարեցի, որովհետև Հայ առաքելական եկեղեցու զավակը իրա­վունք չունի ինքնասպանություն գործե­լու:

Բայց այս հողատու, կապիտուլյանտ դավաճանը հանգիստ կարող էր և կա­րող է ինքնասպան լինել, որովհետև ինքը քրիստոնյա չէ և հայ եկեղեցու զավակ չէ: Եվ դա է պատճառը, որ նա առաջինը հարձակվում է հենց հայ եկե­ղեցու վրա: Հազար յոթ հարյուր տարի ոչ ոք չի կարողացել ծնկի բերել հայ եկեղեցին, բայց հողատուն իր առջև հենց նման նպատակ է դրել: Սակայն ես վստահեցնում եմ ձեզ, սիրելի ժողո­վուրդ, դա այդ դավաճանի մոտ չի ստացվելու:

Մենք կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, մեր զին­վորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք «հպարտ քաղաքացիներ»: Կա­րո՞ղ եք ասել՝ պատճառը ո՞րն է, որ մենք հպարտ ենք՝ հպարտու­թյունը մեղք է: Մենք պիտի ապաշխարենք, մեր մեջ պիտի լինի աստվածային սեր. եթե լի­նի, կգնանք ու կհաղթենք: Մեր տարածքները մեզ են սպասում:
Մեզ գիժ առաջնորդ պետք չէ

-Հիմա էլ ընտրություններ են, և Փաշինյանը մուրճ է ձեռքն առել: Ի՞նչ կհորդո­րեք հայ ընտրողներին:

-Ժողովո՛ւրդ ջան, էլ ինչ ապա­ցույց է մեզ պետք՝ զոհեր, գերի­ներ, վիրավորներ, հողերի հանձնում, զոհված նահատակներ պարկերի մեջ՝ նկուղներում պահել:

Հիշեք, թե ինչպես էր Նիկոլը հպար­տորեն ասում, թե մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, և մեր տանկերը հասնելու են Բաքու: Ճիշտ էր ասում, պարզապես մենք չէինք հասկացել, որ մեր տանկերը իրոք հասնելու են Բաքու, որ հետո ադրբեջանա­կան շքերթին մասնակցեն: Դավաճանի կինը ճիշտ էր ասում, թե Շուշիում պետք Է մուղամ լսենք, այսօր լսում են: Ինքը նախօրոք ամեն ինչ ասել է:

Սիրելի՛ հայորդիներ, մեզ գիժ առաջ­նորդ պետք չէ, մեզ պետք է այնպիսի առաջնորդ, ով մեր երկրին կբերի փայ­լուն ապագա: Ես չեմ ուղղորդում ժո­ղովրդին, թե ում իրենց ձայնը տան, պարզապես հորդորում եմ, որ օր առաջ հեռացնեն այս հողատու կապիտու­լյանտներին՝ իշխանության ղեկից: Ես վստահ եմ, որ շատ դժվարությամբ, բայց մենք հաղթելու ենք։

Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսն առաջին անգամ չէ, որ ստիպված էր զենք վերցնել: Նա արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներից է, հատկապես աչքի է ընկել Գանձասարի վանքի պաշտպանության ժամանակ՝ նաև քարոզներում մշտապես հնչեցնելով «հետդարձի ճանապարհ չկա՝ հետևում Գանձասարն է» կոչը: Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Ու նման հոգևորականներին դասալիք Նիկոլն անվանում է «կոռումպացված»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։