«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Ռահիմ Ստեռլինգին
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի անգլիացի հարձակվող Ռահիմ Ստեռլինգին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Շաբաթներ առաջ ակումբը մտադիր էր վաճառել Ստեռլինգին, սակայն թիմի ղեկավարությունը կարծես թե մտափոխվել է։ 26-ամյա անգլիացին ինքը ցանկանում է մնալ ակումբում։
Ընդգծենք, որ «ԵՎՐՈ-2020»-ի շրջանակներում Ստեռլինգն օրեր առաջ հեղինակեց Անգլիա–Խորվաթիա հանդիպման հաղթական գնդակը։