Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է «Յուվենտուս» վերադարձնել Միրալեմ Պյանիչին
Իտալական «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է թիմ վերադարձնել Միրալեմ Պյանիչին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իտալացի մասնագետը ցանկանում է Պյանիչի հետ նորից վերամիավորվել ակումբում։ Պյանիչը նախորդ ամռանը տեղափոխվեց կատալոնական ակումբ, սակայն մինչ այս պահը չի կարողանում գտնել իր տեղը թիմի հիմնական կազմում։
Ընդգծենք, որ նախորդ ամռան Պյանիչի փոխարեն Թուրին եկավ Արթուրը։