ԲՀԿ ղեկավարն այցելել է 44 օրյա պատերազմում հերոսաբար ընկած կապանցի զինվորների շիրիմին. ֆոտոշարք
Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Սյունիքում էր։ Սյունեցիների հետ հանդիպումից առաջ, ԲՀԿ ղեկավարը նախ այցելեց Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր և ծաղկեպսակ զետեղեց զոհերի հիշատակին:
Գագիկ Ծառուկյանը մոտեցավ Արցախյան 44 օրյա պատերազմում հերոսաբար ընկած կապանցի զինվորների գերեզմաններին և ծաղիկներ դրեց նրանց շիրիմին։
Նա ծաղկեպսակներ դրեց և խոնարհվեց նաև Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցին և անհայտ զինվորի հիշատակին նվիրված խաչքարին:
Գագիկ Ծառուկյանի խոնհարումը ընկածների շիրիմներին` ֆոտոշարքով։